ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Կորոնավիրուսով վարակման 2354 և մահվան 38 նոր դեպք
11:12, 24.10.2021 | mamul.am
2913 | 1

Այսօր՝ հոկտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 295 368 դեպք, որոնցից 260 731-ն` առողջացած, 6013-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 366 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 992 595 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 16 915 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2354 նոր դեպք: Ունենք 1026 առողջացած, 38 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1258 է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր