ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Շատերի համար Հայաստանը փող աշխատելու միջոց է». Ոսկան Սարգսյան
11:30, 24.10.2021 | mamul.am
3245 | 2

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Հայաստանի տնտեսությունը քիչ չափով է աճում, սփյուռքից ֆինանսական ներդնումներ չկան, շատ գործարարներ, մեծահարուստներ Հայաստանից մեծ քանակի արտարժույթ են հանում, սակայն պատերազմում պարտված, նյութական մեծ կորուստներ կրած Հայաստանում դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է։ Այդ հանելուկը կարելի է բացատրել նրանով, որ Հայաստանը քանդող հզոր կենտրոնները անընդհատ ֆինանսական մեծ ներարկումներ են անում Հայաստանի 5-րդ շարասյանը, տարբեր կառույցների, դրամաշնորհներ ստացող կազմակերպությունների, որպեսզի Հայաստանը պետությունից վերջնականապես դարձնեն ոտնակոխի տարածք՝ «պարախադնոյ դվոր», սպասարկողների երկիր։ Իմ ընկերները, ծանոթները, հարազատները հայրենիքի համար տվեցին ամենաթանկը, ինչ ունեին՝ իրենց կյանքը, իսկ շատերի համար Հայաստանը փող աշխատելու միջոց է։ Շատ-շատերն այդ կեղտոտ խաղի մեջ են։ Նրանք, ովքեր պետք է բացահայտեին այդ խաղը, իրենք էլ դրա մեջ են, կամ՝ օգտվում են դրանից»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր