ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Թալիբները չեն մասնակցի Աֆղանստանի հարցով Իրանում կայանալիք՝ նախարարների հանդիպմանը
17:42, 24.10.2021 | mamul.am
4067 | 0

Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական ​​«Թալիբան» շարժման ներկայացուցիչները չեն մասնակցի Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը։

Այս մասին կիրակի օրը հայտարարել է երկրի նախարարների ժամանակավոր կաբինետում թալիբների կողմից նշանակված՝ տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը, հաղորդում է աֆղանական ArianaNews հեռուստաալիքը։ Միաժամանակ նա «դրական» է որակել Թեհրանում նախատեսված՝ նախարարներ մակարդակով հանդիպումը։

Հոկտեմբերի 18-ին Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ վեց երկիր կմասնակցի Թեհրանում կայանալիք արտաքին գործերի նախարարների Իրան, Չինաստան, Պակիստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան, հանդիպմանը: Կողմերը նախատեսում են կենտրոնացնել իրենց ջանքերը՝ օգնելու Աֆղանստանում բոլոր էթնիկ խմբերի ներկայությամբ ներառական կառավարություն ձևավորելուն։ Այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է առցանց՝ սեպտեմբերի 8-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր