Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչները չեն մասնակցի Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է երկրի նախարարների ժամանակավոր կաբինետում թալիբների կողմից նշանակված՝ տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը, հաղորդում է աֆղանական ArianaNews հեռուստաալիքը։ Միաժամանակ նա «դրական» է որակել Թեհրանում նախատեսված՝ նախարարներ մակարդակով հանդիպումը։ Հոկտեմբերի 18-ին Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ վեց երկիր կմասնակցի Թեհրանում կայանալիք արտաքին գործերի նախարարների Իրան, Չինաստան, Պակիստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան, հանդիպմանը: Կողմերը նախատեսում են կենտրոնացնել իրենց ջանքերը՝ օգնելու Աֆղանստանում բոլոր էթնիկ խմբերի ներկայությամբ ներառական կառավարություն ձևավորելուն։ Այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է առցանց՝ սեպտեմբերի 8-ին։ |