ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Անչափահասը, որ մեքենաների ջարդի հեղինակ է դարձել, նախորդ տարի մահացու վրաերթի էր ենթարկել հետիոտնի
18:48, 24.10.2021 | mamul.am
7586 | 1

Հոկտեմբերի 23-ին Երևանում առանց համարանիշների BMW մակնիշի ավտոմեքենայով մեքենաների ջարդի հեղինակ դարձած 17-ամյա Արտյոմ Հակոբյանը 2020 թվականին Երևանում մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել, տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Դեկտեմբերի 20-ին Պռոշյան փողոցում Արտյոմ Հակոբյանը, որն այդ ժամանակ 16 տարեկան է եղել, վրաերթի էր ենթարկել հետիոտնին: Հետիոտնը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն գիտակցության չգալով՝ մահացել էր:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, Երևանի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Հակոբյանն իր վարած առանց համարանիշների BMW-ով Պուշկինի փողոցում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5, Mercedes S500, Mercedes, BMW, BMW X6, Toyota Camry, Volkswagen, Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր