ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պատվիրակությանը Կիպրոսի հայերը դիմավորել են մեղադրական պաստառներով: «Դավաճաննե՛ր», «Հայասպաննե՛ր», «Չենք ուզում ձեզ տեսնել այստեղ» և այլ կոչեր են հնչել այն պահին, երբ Ալեն Սիմոնյանն իջել է մեքենայից։ Կիպրահայերը նաև «Փաշինյանի ռեժիմը» դատապարտող պաստառներ են պարզել։ |