ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Բոլորս կանգնում ենք ոտքի և տեր ենք կանգնում մեր հայրենիքին». Հոխիկյանն առաջարկում է պայքարի ուղին
00:24, 25.10.2021 | mamul.am
8236 | 1

«Հանուն Արցախի, հանուն Սյունիքի, հանուն Տավուշի՝ բոլորս պետք է առանց քաղաքական ենթատեքստերի ոտքի կանգնենք: Պատրա՞ստ եք արդյոք, օրինակ, միասին քայլել Սյունիքի ամենահեռավոր հատվածներում»,- ուղիղ եթերում դիմելով հետևորդներին՝ հարցադրեց Նաիրի Հոխիկյանը՝ նշելով, որ քայլելու հաջողությունն ապացուցվել է դեռևս ԱՄՆ-ում, Թուրքիայում, Ֆրանսիայում ու 2018-ին՝ Հայաստանում:
«Ոտքի ենք կանգնում ու քայլում ենք հանուն հայրենիքի հետագա գոյության: Սյունիքի մարզն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է: Մի քանի գերտերություններ փորձում են Հյուսիս-Հարավ միջանցքն ստեղծել, մեկ այլ գերտերությունների խումբ ցանկանում է Արևելք-Արևմուտք միջանցք ստեղծել՝ դարձյալ Սյունիքի տարածքով: Իսկ միգուցե մենք թույլ չե՞նք տա, որ մեզ հոշոտեն»,- հարց է հղում փորձագետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր