ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Դե հիմա ասեք, որ այս բոլորը մեկ կենտրոնից չեն կառավարվում». Վարուժան Ավետիսյան
00:36, 25.10.2021 | mamul.am
7704 | 0

ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա կատարվում է նույն բանը, ինչ տեղի էր ունենում 2018 թ. գարնանը։
Հիմա Ազգային-ժողովրդավարական բեւեռը (այն ժամանակ` Ժիրայր Սեֆիլյանի առաջարկությամբ ստեղծված Հանուն Հայաստան պետության ճակատը) հազարավոր մարդկանց է ոտքի հանել ընդդեմ համակարգի եւ ռեժիմի, մինչդեռ ամբողջ մեդիան` Հանրայինը, Ազատությունը եւ մյուսները, ԲՈԼՈՐԸ, ստեղծում է Քոչարյանի (այն ժամանակ` Նիկոլ Փաշինյանի) գալու նկատմամբ հանրային ընդհանրական սպասում։
Միայն մեկ տարբերություն կա։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը գլխովին մտած էր գործի մեջ, իսկ հիմա Ռոբերտ Քոչարյանը կարծես թե այնքան էլ նախանձախնդիր չէ հանձնարարությունը կատարելու առումով։ Խորամանկը հասկանում է, որ նույն գետը երկու անգամ չի կարելի մտնել։
Դե հիմա ասեք, որ այս բոլորը մեկ կենտրոնից չեն կառավարվում։
Այն ժամանակ մեկնարկեցին Արցախը եւ ՀՀ ինքնիշխանությունը հանձնելու գործընթացը, իսկ հիմա փորձում են ավարտել, ամփոփել եւ արձանագրել ու ամրագրել արդյունքները։
Հայաստանը պարբերաբար զոհաբերվող մատաղացու դարձրած (հաճախ` մի փոր հացի համար) այս գործակալներին եւ նրանց տիրոջը ստիպված եմ հիասթափեցնել, որ այսպես չի մնալու։
Ազգային պետություն ստեղծվելու է եւ բոլոր գործակալները բացահայտվելու են ու պատժվելու են։
Եվ Հայաստանը վերածնվելու է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր