Մեկնարկել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ մամուլի ասուլիսը՝ Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակի և, դեմարկացիայի խնդրով պայմանավորված, ԱԺ սեպտեմբերի 26-ի հատուկ նիստի, ինչպես նաև ««Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պատերազմի օրերին հավաքագրված և պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործման օրինականության հարցով քննիչ հանձնաժողով» և «Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով» ստեղծելու վերաբերյալ: Ասուլիսի բանախոսներն են՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը: |