ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Փաշինյանի առաջիկա այցին ընդառաջ հանրությանը հանել են ասեղների վրա». Սուրեն Սահակյան
09:42, 25.10.2021 | mamul.am
4638 | 1

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցած տարվա նոյեմբերից սկսած Փաշինյանի Մոսկվա ամեն այցից առաջ մեկն անպայման տարածում ա, որ հաստատ Արցախի մնացած մասը հանձնելու թուղթ ա ստորագրելու։ Մարդիկ էնքան վստահ են դա գրում, ասում, աղբյուրներ են վկայակոչում, որ մյուսները հավատում են, տակը անեծքներ գրում, քաղաքական, հանրային տրամադրություններ, սպասումներ ձևավորում։ Բայց դեռ նման փաստաթուղթ չկա ու որևէ կերպ պատասխանատվություն չեն զգացել նաև նրանք, որ ապատեղեկատվություն են տարածել, թյուր կարծիք են ստեղծել։ Նրանք շարունակում են ստեղծագործել։ Սա փաստ ա։
Մի կողմից, իհարկե, կարելի ա դատապարտել կառավարությանը ստեղծված վիճակի համար, երբ ստվերում են բանակցում ու իրենց ասած ոչ մի խոսքին այլևս չեն հավատում։ Խաբել են, դրա համար էլ չեն հավատում մարդիկ։ Բայց, ստացվում ա, որ նույնքան ստախոս են նրա ընդդիմախոսները։ Ընդհանրապես, Փաշինյանի նկատմամբ ատելությունը թե՛ ընդդիմությանը, թե՛ հանրության մի հատվածին զրկում ա իրավիճակին սթափ նայելու ու արդյունավետ գործելու հնարավորությունից։ Երբ դու խաբում ես քո հետևորդներին, մեր ապագայի նկատմամբ ողբերգական սպասումներ առաջացնում, դու քո՛ պայքարում ես մի քայլ հետ դնում ու հեշտացնում Փաշինյանի գործը։ Էլ չեմ ասում, որ ողբերգության սպասումով հանրությունը չի կարող քայլ առաջ անել, զարգանալ։ Անորոշության զգացումը, որ կա մարդկանց մոտ, խորանում ա՝ անիծելով տնտեսության հերը, նպաստում ահագնացող արտագաղթին։ ՈՒ էս օրինակով երևում ա, որ միայն Փաշինյանն ու նրա թիմը չի, որ մեղավոր են նշված բոլոր հարցերում։
Փաշինյանի առաջիկա այցին ընդառաջ նույնպես հանրությանը հանել են ասեղների վրա։ Թե բա ստորագրելու ա։ Անկեղծ ասած, բացելով փակագծերը, ասեմ, որ Փաշինյանի հետ վերջին հանդիպման ժամանակ ուղիղ բարձրացրել եմ էդ հարցը ու ստացել ինձ բավարարող պատասխան։ Միաժամանակ, անկախ դրանից, Հայաստանն էն վիճակում չի, որ հնարավոր չլինի բան պարտադրել։ Այսինքն, ճիշտ չի անհնար համարել նման փաստաթղթի ստորագրումը և դա չեմ անում։ Բայց ինձ համար խնդրահարույց ա անպատասխանատվության էն մթնոլորտը, որ ստեղծվել ա։ ՈՒ հարց ա առաջանում՝ ինչո՞ւ են դա անում։ Բացի լայքերից, ի՞նչ են ստանում լրացուցիչ։ Որ «հայեցի» կերպով ասեն «տեսա՞ք՝ ես է՞լ եմ երբեմն ճիշտ լինում»։ Որ նրանց նման, որոնք 25 տարի ամեն օր ասում էին մեկ ա էսօր-էգուց պատերազմ ա լինելու, որ մի 25 տարի անց մի անգամ ասեն «տեսա՞ք, որ ասում էի՜»։ Չգիտեմ։ Մի օր գոնե ներողություն խնդրեին, օրինակ՝ մեդիա դաշտը աղբով լցնելու և հանրության զգոնությունը բթացնելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր