ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 485.86, EUR 548.34, RUB 6.48, GBP 648.04
+14 °C, +6 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Տեսե՞լ եք՝ ինչ է կատարվում պոլիկլինիկաներում». Հակոբ Բադալյան
13:00, 25.10.2021
3866 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Կարծում եմ, որ պատվաստման խրախուսման միանգամայն անհրաժեշտ ակտիվ քայլերին զուգահեռ, պակաս անհրաժեշտ չէ նաև նույնքան ակտիվ քայլեր պատվաստման գործընթացի այսպես ասած կոմունիկացիոն հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ:
Տեսե՞լ եք, թե ինչ է կատարվում պոլիկլինիկաներում: Պատվաստման հերթերն իսկ արդեն վարակի տարածման օջախ են: Գուցե ոչ բոլոր տեղերում է այդպես, գուցե կան պատվաստման միանգամայն ազատ կետեր, բայց այդ դեպքում պետք է աշխատել հոսքերը այնպես կառավարելու ուղղությամբ, որոնք կապահովեն հավասար բաշխում: Բայց, անկախ դրանից, ակնառու է, որ պահանջվում է կոմունիկացիոն հնարավորության ընդլայնում:
Ի դեպ, շատերը նաև հենց այդ պատճառով չեն գնում պատվաստվելու՝ հերթերից խուսափելո համար, որը ոչ միայն վարակի ռիսկ է, այլ նաև աշխատանքային ժամանակի կորուստ:
Ու այստեղ տեղին չէ նաև այն փաստարկը, թե՝ ժամանակին պատվաստվեին: Եթե բոլորը գնային ժամանակին պատվաստվելու, նույն հերթերն էին լինելու, և լինելու էր պատվաստանյութի պակաս նաև:
Էնպես որ, կարծում եմ պատվաստման հրատապությանը զուգահեռ, խիստ անհրաժեշտ են հրատապ քայլեր կոմունիկացիոն առումով առավելագույնն անելու համար»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր