ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Երկար-բարակ մտածեցին և որոշեցին հորինել «հանճարեղ» կռուտիտ». Արթուր Դանիելյան
11:30, 25.10.2021 | mamul.am
9095 | 3

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է. «Սաղաթելյան Իշխանը երեկ հայտարարել է՝ «ՀԱՅՐԵՆԻՔՆ է կարևոր, ոչ թե՝ կորսված հայրենիքում իշխանության հեռացումը»:
Ընկնելով մի իրավիճակ, որում նրանք խայտառակ կլինեն թե՛, եթե միտինգ անեն, և թե՛, եթե չանեն, նրանք երկար-բարակ մտածեցին և որոշեցին հորինել այս «հանճարեղ» կռուտիտը: Ասում ա հայրենիքը (այն էլ ծերից ծեր մեծատառ) ավելի կարևոր ա, քան իշխանափոխությունը:
Հիմա սրա հետ ո՞վ կարա վիճի: Հայրենիքից ավելի կարևոր բան կա՞:
Հասկանու՞մ եք, իրենք, մասնավորապես հենց անձամբ Սաղաթելյանը, Սիմոնյան Ալենին սարքին ԱԺ նախագահ, որտև հայրենիքը (քափս լոքով) ավելի շատ են սիրում, քան իշխանափոխությունը:
Փաշինյանին նրանք վերընտրեցին, որտև հայրենիքը (արտասանել ծանր արտաշնչելով) ավելի կարևոր է, քան կակոյ նիբուծ աթոռ...
Մարդկանց քաղաքով մեկ ման տվին ու ղրգին տներով զուտ հանուն սիրելի հայրենիքի:
Պատերազմի ողջ ընթացքում էդ նույն հայրենիքի անկախության ճանաչման մասին ծպտուն անգամ չհանեցին միայն հայրենիքի խաթր... որտև տենց...
Իրենք ինչ անում են հանուն հայրենիքի (գրելուց ոտքի կանգնելով) են անում: Գալիք անիմաստ հանրահավաքն էլ է հանուն դրա լինելու: Լիքը այլ բան նույնպես: Ընդհուպ մինչև կապիտուլյացիան չստորագրվի, այ դրանից հետո հո բոյ չեն տալու կորսված հայրենիքում իշխանափոխության համար, հո չեն տալու...
Հ.Գ. Գռազ գա՞նք սրանք Սահյան արտասանելով են միտինգը սկսելու)»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր