ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Տեքստդ կարդում եմ ու գալստուկիդ փայլից տվայտվում». Կոնստանտին Տեր-Նակալյան
11:42, 25.10.2021 | mamul.am
8002 | 1

«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը գրում է. «Բա չիմացաք, Իշխան Սաղաթելյանն ասում ա՝ «ՀԱՅՐԵՆԻՔՆ է կարևոր, ոչ թե՝ կորսված հայրենիքում իշխանության հեռացումը»:
Էն պահն ա, որ ոչ մի տառ ու ստորակետ ավելացնելու ու պակասացնելու չկա: Չէ, ուրիշ բան չհասկանաք, զուտ մեջբերված նախադասության բովանդակության մասով եմ ասում:
Իշխան ջա՛ն, ամոթ չլինի հարցնել, եթե ՀԱՅՐԵՆԻՔՆ է կարևոր, ի՜նչ ՆԻԿՈԼԻՍ «սահմանադրական» ուղի էիք հրամցնում ժողովդրին:
Ընկեր Իշխա՛ն, հասականո՞ւմ ես, որ մեծատառով գրածդ հայրենիքի համար հազարավոր տղերք կյանք են տվել ու իրենց մեջ՝ շուրջ 6 տասնյակ դաշնակցական ընկերներ...
Սաղ լավ ես ասում, տեքստդ կարդում եմ ու գալստուկիդ փայլից տվայտվում եմ: Ես, մենք՝ ողջ մնացածներս, սին ենք... դե, գոնե մեր մի զգալի մասը դաշնակցական չէր ու չի...
Բայց, Իշխան ջան, էն զոհված մի քան տասնյակ դաշնակցականի կողքը եղել են մի քանի հարյուր պատվախնդիր դաշնակցականներ ու մի քանի հազար ոչ պակաս պատվախնդիր ոչ դաշնակցականներ:
Ասածս ի՞նչ ա... իրենց աչքերին նայելով կասե՞ս, որ ՁԵՐ ստեղծած իրավիճակի համար արժեր անել այն, ինչ դու ու ձեր խմբակցությունից ոչ մեկ չի արել (վերապահումով՝ Գեղամ Նազարյան, ու առանց Սեյրան Օհանյանի վերապահման)՝ կռվել ու մեռնել...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր