«Հայաստանում յուրաքանչյուր ժամը մեկ Covid-ից մահանում է մոտ երկու մարդ, մինչդեռ ծնելիության ցուցանիշներն ավելի ցածր են»,- այս մասին «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ հայտնել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը: Նրա խոսքով՝ Covid-ն ախտահարում է մարդու բոլոր օրգան համակարգերը, այդ թվում կենտրոնական նյարդային համակարգը, իսկ մարդու հոգեկանը կենտրոնական նյարդային համակարգի հատկանիշներից է։ |