Երևան-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է
13:42, 25.10.2021 | mamul.am
3744 | 0
Հոկտեմբերի 20-ին, 07:15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել: Վթարի հետևանքով 5 ուղևոր տեղում մահացել էին, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ: Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: