ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Մհեր Արմենիան պահանջում է Փաշինյանի հրաժարականն ու հայտարարում համազգային շարժման մեկնարկի մասին
16:00, 25.10.2021 | mamul.am
7553 | 6

«Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր Մհեր Արմենիան ֆեյսբուքյան եթերում հայտարարում է համազգային շարժման մեկնարկի մասին։ Նա և իր գաղափարակիցներն այս պահին Շուռնուխում են և մտադիր են ոտքով հասնել Հանրապետության հրապարակ: «Մեր ճանապարհը լինելու է 15 օր. նոյեմբերի 7-ին լինելու ենք Հրապարակում: Պահանջները հետևյալն են՝ դեմ ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրի այն փաստաթղթերը, որոնք մեր երկրի ճակատագրի համար լինելու են ցավոտ: Պահանջում ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ գործադիրը հրաժարական տա: Մենք չենք պահանջում օրենսդիրի հրաժարականը»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր