ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Մհեր Արմենիային թույլ չեն տվել Շուռնուխ-Գորիս հատվածն անցնել ոտքով
19:24, 25.10.2021 | mamul.am
6004 | 3

Երգիչ Մհեր Արմենիան քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Շուռնուխից Գորիս ճանապարհահատվածի այն հատվածը, որն անցնում է Ադրբեջանի օկուպացված տարածքներով, իրենք ստիպված են եղել անցնել մեքենայով: Պատճառն այն է, որ ռուս խաղաղապահներն ու ՀՀ ԱԱԾ ծառայողները բացատրել են, որ դա կարող է հակառակորդի կողմից դիտվել որպես սադրանք, նրանց կարող են գերի վերցնել կամ այլ գործողությունների դիմել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մհեր Արմենիան հայտարարել է համազգային շարժման մեկնարկի մասին։ Նա և իր գաղափարակիցներն այսօր Շուռնուխից քայլերթ են սկսել դեպի Երևան: Նախատեսվում է, որ նրանք Հանրապետության հրապարակում կլինեն նոյեմբերի 7-ին: «Պահանջները հետևյալն են՝ դեմ ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրի այն փաստաթղթերը, որոնք մեր երկրի ճակատագրի համար լինելու են ցավոտ»,- ասել է երգիչը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր