ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Նրանք վերին արտի ցորե՞նն են». Ոսկան Սարգսյան
20:36, 25.10.2021 | mamul.am
3671 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Կորոնավիրուսի մասին մի քանի հարց․
1․ Ինչո՞ւ այդ վիրուսի դեմ պատվաստման մասին կառավարության որոշման մեջ բացառություն են արել մեծ պաշտոնյաներին, համայնքների ղեկավարներին, ավագանու անդամներին, նրանք վերին արտի ցորե՞նն են։
2․ Առանց դիմակ մարդկանց կուտակումը վտանգավոր է
վարակի տարածման առումով, ինչո՞ւ իշխանությունը սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում հազարավոր մարդկանց մասնակցությամբ համերգ կազմակերպեց։
3․ Պատվաստումը ձրի է, ինչո՞ւ է թեստավորումը վճարովի, հետն էլ՝ ինքնարժեքից այդքան թանկ։
4․ Ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը նեողություն խնդրելու տնական արաղով, սխտորով և այլնով կորոնավիրուսի դեմ պայքարելու կեղծ մեթոդի գովազդի համար։
5․ Փոքր բնակչություն ունեցող Հայաստանում կորոնավիրուսից այդքան շատ զոհերի համար ո՞ր պաշտոնյան է մեղավոր, ո՞վ է պատասխանատու»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր