ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Զինվորներին ասել են՝ ձեր ծնողներից փող ուզեք, բուշլաթ առեք այսինչ տեղից». ահազանգ
21:24, 25.10.2021 | mamul.am
7741 | 1

Խմբագիր Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գորիսի մոտ գտնվող N (զորամասի համարը չենք հրապարակում անվտանգության նկատառումներից ելնելով-խմբ.) զորամասում ծառայող զինվորի ծնողի հետ եմ խոսում։ Զորամասում զինվորներին ասել են, որ բուշլաթները (ձմեռային հագուստ) քիչ են, չունևոր զինվորների համար ենք պահում, ձեր ծնողներից փող ուզեք, բուշլաթ առեք այսինչ տեղից։
Այստեղ կոնկրետ կոռուպցիայի նշաններ կան։
Երեխան, որին ծնողը պատրաստվում է բուշլաթի փող ուղարկել, իր ծառայության մեկուկես տարվա ընթացքում արդեն անցել է պատերազմով ու հասցրել վիրավորվել։ Բայց դա, իհարկե, էական չէ այստեղ։
ՀՀ պաշտպանության նախարարություն, զբաղվեք այս հարցով։ Ծնողի հեռախոսահամարը կտամ անհատական մեսիջով։
Հ․Գ․ Ծնողը զանգել է ՊՆ-ի թեժ գիծ, հոդաբաշխ պատասխան չի ստացել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր