ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 492.41, EUR 555.14, RUB 6.62, GBP 652.79
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Թուրքիան պարտավոր է ենթարկվել ԵԽ կառույցների որոշումներին». ԵՄ ներկայացուցիչ
21:42, 25.10.2021
1420 | 0

Եվրոմիության (ԵՄ) Թուրքիայի պատվիրակության նախագահ, դեսպան Նիկոլաուս Մեյեր-Լանդրուտն անդրադարձել է Օսման Կավալային ազատ արձակելու կոչ արած 10 երկրների դեսպաններին վտարելու՝ Թուրքիայի որոշմանը։

Մեյեր–Լանդրուտը նշել է, որ Թուրքիան՝ որպես Եվրախորհրդի հիմնադիր անդամ, ինչպես և մյուս անդամ երկրները, պարտավոր է ենթարկվել ԵԽ կառույցների որոշումներին։ «Այդ կառույցներից մեկն էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է (ՄԻԵԴ) և ակնկալվում է, որ Թուրքիան պետք է ենթարկվի նրա որոշումներին»,- նշել է դեսպանը, գրում է «Էրմենիհաբեր»-ը։

Նշենք, որ Նիկոլաուս Մեյեր-Լանդրուտը մասնակցել է հոկտեմբերի 21-22-ին Դալյանում և Բոդրումում կազմակերպված միջազգային միջոցառումներին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով 10 երկրների դեսպանների՝ Օսման Կավալային ազատ արձակելու կոչ անող համատեղ հայտարարությանը, նշել էր․ «Այդ Սորոսի մնացորդին պաշտպանողները մտատանջվում են, թե ինչպես կարող են հասնել դրա ազատ արձակմանը։ Բայց ես մեր արտգործնախարարին ասել եմ, որ մենք չենք կարող մեզ նման ճոխություն թույլ տալ՝ դրանց մեր երկրում պահելու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր