ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Տիկտոկեր Վիլենայի կիսամերկ լուսանկարները տարածել է պաշտոնյաներից մեկի որդին ու շանտաժ արել նրան
21:54, 25.10.2021 | mamul.am
20669 | 0

Հայաստանյան ամենահայտնի տիկտոկերներից 18-ամյա Վիլենան «ՍթարնյուզTV»-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ունեցել է 3 ընկեր, որոնցից բաժանվել է տարբեր պատճառներով: Առաջին սիրային հարաբերություններն ունեցել է 15 տարեկանում:

Ինչպես նշում է Վիլենան, այն ժամանակ իր եղբայրը դեմ է եղել, որ նա ընկեր ունենա, այդ մասին Վիլենան ասել է իր ընկերոջը, վերջինս էլ սկսել է սպառնալ նրան՝ պահանջելով կիսամերկ լուսանկարներ, հակառակ դեպքում ամեն ինչ կպատմի եղբորը:

Վիլենայի խոսքով՝ երիտասարդը պաշտոնյայի որդի է եղել. «Պաշտոնյաների տղաների մեծամասնությունը միշտ լինում են նենց մարդիկ, ովքեր փորձում են բոլոր աղջիկներին ցավեցնեն, քննադատում են, ինչ-որ աղջկա հետ շփվում են, հետո սկսում են նրա մասին վատ բաներ տարածել»,- նշել է Վիլենան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տիկտոկեր Վիլենայի կիսամերկ լուսանկարները տարածել է պաշտոնյաներից մեկի որդին ու շանտաժ արել նրան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր