ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 492.41, EUR 555.14, RUB 6.62, GBP 652.79
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Եվս մեկ երկրաշարժ՝ Հայաստանում
22:24, 25.10.2021
8822 | 0

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 8 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում, Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի քաղաքներում և Մեծավան գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր