ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 492.41, EUR 555.14, RUB 6.62, GBP 652.79
0 °C, 0 °C ... +10 °C Վաղը`+8 °C
«Էրդողանի «ախրանան» նախապատրաստելու է Էրդողանի այցը Վարանդա». Արման Աբովյան
22:42, 25.10.2021
3437 | 0

Նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Թուրք֊ադրբեջանական ահաբեկչական ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Վարանդայի շրջան են ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցները։ Էրդողանի «ախրանան» նախապատրաստելու է Էրդողանի այցը Վարանդա, որ վերջինս Ալիևի հետ համատեղ մասնակցի նորակառույց օդանավակայանի պաշտոնական բացմանը։
Փաստացի ունենք կանխատեսելի իրավիճակ, երբ օկուպանտները ակտիվ լեգիտիմացնում են Արցախի շրջանների օկուպացիան։
Իհարկե ոչ մի զարմանալի բան չկա, բա պետք է լիգիտիմացնեն, հո սուտի «խաղաղություն֊մաղաղություն» մեզ հետ չեն խաղա։
Այստեղ հարցը մի քիչ ուրիշ տիրույթում է։ Այսինքն, կհամարձակվե՞ն Հայաստանի Հանրապետության սուպերխաղաղասեր իշխանությունները ինչ որ մի կերպ հրապարակավ արտահայտել անհամաձայնություն օկուպանտների կողմից այս կարգի ապակայունացնող քայլերի հետ։
Թե՞ կրկին կսահմանափակվեն հպարտ քաղաքացիներին համոզելով, որ Ապագա Կա՛»։

Աղբյուրը` Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր