ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ինքներդ չեք անում այն, ինչ հասարակ քաղաքացիներից եք պահանջում». Արշալույս Մղդեսյան
23:06, 25.10.2021 | mamul.am
3352 | 1

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռազմավարական կոմունիկացիան, հանրության հետ ճիշտ հաղորդակցությունը շարունակում է մնալ Հայաստանի կառավարության հիմնական խնդիրը:
Երբ մի կողմից մարդկանց ասում եք՝ դիմակ կրեք, տուգանում գործատուներին, եթե չեն պահպանում էդ կանոնը, ամեն օր գուժում մահճակալային ֆոնդի սպառման մասին, իսկ մյուս կողմից փակ տարածքում ինքներդ չեք անում այն, ինչ հասարակ քաղաքացիներից եք պահանջում, մարդկանց մոտ խոսքի և պատկերների դիսոնանս է առաջանում:
Հիմա ոնց էլ բացատրեք էս անդիմակ պատկերը, չեք հասկացվելու, գնացքն արդնե գնացել է:
Արդյունքում կորում է իրավճակի ընկալման լրջությունը, որի հետևանքներն ամեն օր ենք զգում՝ "վճարելով" տասնյակ մարդկանց կյանքերով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր