ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ընդդիմության և իշխանության կռիվը՝ հանուն աթոռի, նպաստեց, որ հասարակությունը չսթափվի»․ Գագիկ Գինոսյան
00:12, 26.10.2021 | mamul.am
2984 | 3

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին և աշխարհաքաղաքական զարգացումներին:

«Այս իշխանությունների, նախկին իշխանության՝ ընդդիմության, կենաց-մահու կռիվը՝ հանուն աթոռի, նպաստեց, որպեսզի հասարակությունը չսթափվի և ինքնաբերաբար այդ պայքարը ինքնախարազանման, մեր սխալների վերարժևորման, մեր սխալները, թերացումները վերաիմաստավորելու և վերախմբագրելու փոխարեն մենք՝ հանրության մեծամասնությունը, տրվեցինք այդ աթոռակռվի հունիսյան տեսարաններին։ Մենք սկսեցինք երկու կողմի սրիկաներին արդարացնել մյուսի հետ համեմատության մեջ, ոչ թե ասել, որ ինքը լավն է, ազգային է կամ պետականաշեն է, այլ մենք սկսեցինք՝ ա՛յ, դու համեմատում ես տականքի հետ, էն մյուսի կողմնակիցներից էլ՝ դու ի՞նչ ես ուզում և այլն։ Այսինքն՝ մենք ոչ թե բացարձակ արժեքներ էինք ուզում սերմանել կամ դնել ի ցույց և այդ բացարձակ արժեքներով փորձել հանրությանը դարձի բերել, և հասկացնել այն բացթողումները՝ ինչի պատճառով ենք էս օրվան հասել, մենք սկսեցինք համեմատության մեջ նայել և ամեն մեկն իր փաստարկներով էր»,- ասել է նա:

Գինոսյանն այն կարծիքին է, որ այսօր ՀՀ-ում բոլո՛ր օղակներում թերացումներ կան. «Սա համապետական, համազգային թերացում է։ Բայց ես ուզում եմ անհամեստորեն ինձ կարծեմ մտավորական և մտավորականության անունից ասել, որ ամենաշատը մենք ենք թերացել, որովհետև մենք պիտի իրական լյուստրացիա անեինք իրական պետական այրերին, հարցադրումներ անեինք՝ ովքեր են իրական իշխանությունները»,- ընդգծել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ընդդիմության և իշխանության կռիվը՝ հանուն աթոռի, նպաստեց, որ հասարակությունը չսթափվի»․ Գագիկ Գինոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր