ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Բերդ-Ճամբարակ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կան զոհեր
09:30, 26.10.2021 | mamul.am
5466 | 0

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 21:39-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում՝ «Քրքրուտ» կոչվող հանդամասում, «UAZ Patriot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը (մոտ 150 մ):

Փրկարարները Ս․ Բ-ի դին և տուժած Ն․ Պ-ին (ծնված 1989թ.) տեղափոխել են Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 150 մետր հեռավորության վրա հայտնաբերել են Կ․ Պ-ի (ծնված 1964թ.) և Ա․ Ա-ի (ծնված 1981թ.) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր