Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխատուժի շահագործման վրա հիմնված կապիտալիստական մենեջմենթի մակարդակում մնացած մարդիկ։ Ապագային նայեք։ Զարգացած, բարեկեցության ձգտող ու քաղաքակիրթ երկրներն անում են հակառակը՝ կրճատում են մարդկանց աշխատաժամանակը, աշխատանքային օրերը, իջեցնում են կենսաթոշակային տարիքի շեմը։ Մարդիկ շատ ավելի ժամանակ են ունենում կրթությանը, ինքնակրթությանը, մշակույթին, ընտանիքին նվիրելու համար։ Նրանց արտադրողականությունն ու որակն այդ դեպքում է բարձրանում։ Մարդիկ այդ դեպքում միայն կարող են երջանիկ ու բավարարված լինել։ ՀՆԱ-ի օրվա միջինով պարզունակ մաթեմատիկական վարժանքները խանութից օրվա կտրվածքով շրջանառության մասին սահմանափակ մտածողությամբ մարդու արգասիք են»։ |