ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Վաղարշակ Հարությունյանն ասաց՝ ձեզ մինչև վաղը 17։00 ժամանակ. դիրքերից հետ գաք»․ Արթուր Սարգսյան
12:30, 26.10.2021 | mamul.am
6830 | 2

Փաշինյանի Սյունիք կատարած այցի ժամանակ, երբ նրա դեմ բողոքի ակցիա սկսվեց, Դուք ի՞նչ մասնակացություն եք ունեցել, արդյոք ուղղորդե՞լ եք քաղաքացիներին, այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ, լրագրողի հարցին Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը պատասխանեց․ «Ինչ մասնակցություն որ ունեցել եմ՝ բոլորը տեսել են, դրա մասին ես հարցազրույց տվել եմ, եկեք դրան չանդրադառնանք․․․ այնտեղ կազմակերպչական ակցիա չի եղել, եղել է ինքնաբուխ, ես այնտեղ եմ եղել և մասնակցել եմ»։

Ներկայացնելով, թե ինչը ստիպեց դեմ դուրս գալ ներկա իշխանություններին, Ա․ Սարգսյանն ասաց․ «Դեկտեմբերի 17-ին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը գալիս է Գորիս և մեզ բոլորիս՝ համայնքի ղեկավարներին հրավիրում հանդիպման։ Նա մեզ ասում է՝ ձեզ մինչև վաղը 17։00 ժամանակ՝ բոլոր տեղերից պետք է հետ գաք։ Մեզ մոտ մտահոգություն առաջացավ, որովհետև բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ասել էին՝ ով որտեղ կանգնած է, պետք է մնա այնտեղ։ Երկրոդը՝ նոյեմբերի 9-ի պայմանագրում ոչ մի տեղ նշված չէ, որ մենք պիտի հետ գանք։ Նախարարին ինչ հարցնում էինք, ասում էր՝ ես տեղյակ չեմ, վաղը ժամը 17։00-ին պիտի բոլորդ հետ գաք։ Ես էլ էնտեղ հարց եմ տվել, ասել եմ՝ պարոն նախարար, եթե հիմա Դուք չեք իմանում, կարող ա մի ամիս հետո էլ գաք, մեզ հավաքեք, ասեք՝ Սիսիանն էլ ա տված թուրքերին, հետ գնացեք։ Այ, էդ խնդիրների պատճառով է, որ մենք համայնքի ղեկավարներով դեմ ենք եղել այս իշխանություններին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր