«Արցախը ուրացողը դավաճան է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց անջատել Մանուկյանի խոսափողը. «Զբաղեցրե՛ք Ձեր տեղը.... Խնդրում եմ անվտանգության աշխատակիցներին պարոն Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից»,- ասաց փոխխոսնակը: Հայտարարվեց ընդմիջում: Տեղեկացնենք, որ Մանուկյանից առաջ ելույթ էր ունենում ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը: Նա նշել էր, որ սրիկայություն է վարկաբեկել հիմնադրամը: ՀԻշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է ընդդիմության նախաձեռնած «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ընդդիմության հեղինակած նախագիծը: |