ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ընդդիմության հեղինակած նախագիծը: «Հանձնաժողովի ստեղծումը միտված է՝ ցրելու օդում կախված այն լուրերը, որ բյուջե փոխանցված այս գումարները ծախսվել են ոչ արդյունավետ: Ես չեմ հանդիպել հիմնադրամի կայքում հաշվետվության և աուդիտի, որը պետք է իրականացվեր հիմնադրամում, արդյունքների հրապարակման»,- ասաց Հայկ Մամիջանյանը: |