ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Apple Watch Series 7-ն արդեն վաճառքում է. կարող եք ձեռք բերել Հայաստանում Apple-ի պաշտոնական վերավաճառողներից
15:24, 26.10.2021 | mamul.am
2142 | 0

Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց Հայաստանում պաշտոնական Apple Watch Series 7-ի վաճառքը: Նոր Apple Watch-ն առանձնանում է իր մեծ էկրանով, գերարագ լիցքավորմամբ և դիմացկունությամբ:

Apple Watch Series 7-ի հիմնական մոդելը, որը պաշտոնապես վաճառքի է հանվել ուրբաթ օրը՝ արժե 299 000 դրամից սկսած։

Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ խանութներում և Apple-ի պաշտոնական վերավաճառողների կայքերում` Mobile Centre, ZigZag, Vega, iStore:

Apple Watch Series 7-ը ներկայացվել է սեպտեմբերի 14-ին՝ Apple-ի շնորհանդեսին: Նախորդներից այս նոր մոդելը տարբերվում է, առաջին հերթին, իր մեծ էկրանով: Այն գրեթե 20 տոկոսով ավելի մեծ է 6-րդ սերիայից և 50 տոկոսով մեծ՝ 3-րդ սերիայից: 7-րդ սերիայի պարագայում մեծ էկրանն առօրյա օգտագործման համար սարքն ավելի հարմարավետ ու պրակտիկ է դարձնում, քանի որ դրա վրա ավելի շատ ինֆորմացիա է տեղավորվում: Օրինակ՝ տեքստ ընթերցելիս, այժմ ձեզ հարկավոր կլինի ավելի հազվադեպ փոխել էջը, քան նախկինում:

Apple Watch Series 7-ն արդեն վաճառքում է. կարող եք ձեռք բերել Հայաստանում Apple-ի պաշտոնական վերավաճառողներից

Թարմացված լիցքավորման համակարգի շնորհիվ՝ Apple Watch 7-րդ սերիայի ժամացույցը 0-ից 80 տոկոս լիցքավորելու համար հարկավոր է ընդամենը 45 րոպե:

Retina էկրանն այժմ միշտ միացված է: Այլևս կարիք չկա դիպչել էկրանին՝ ժամն իմանալու կամ այլ տեղեկություններ ստանալու համար: Այն նույնքան պայծառ է, որքան նախկինում և հեշտ է տեսնել ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքում: Բայց եթե, օրինակ, փակ տարածքում ձեր ձեռքն իջեցնեք, էկրանը 70 տոկոսով ավելի կպայծառանա, այնպես որ կարող եք զգուշորեն ստուգել ծանուցումները՝ առանց ձեռքը վեր բարձրացնելու:

Ժամացույցի մեծ էկրանն օգտագործելու համար ամբողջությամբ վերափոխվել է ինտերֆեյսը: Կոճակներն ավելի մեծ են և ավելի հեշտ են սեղմվում, ինչն էլ հեշտացնում է որևէ գաղտնաբառ մուտքագրելու գործողությունը: Այսինքն՝ հիմա ավելի դյուրին է դարձել էկրանն ապակողպելը, հաշվիչից, վայրկյանաչափից, թայմերից օգտվելը կամ էլ «Չանհանգստացնել» ռեժիմը միացնելը:

Բացի այդ, Apple Watch-ի վրա առաջին անգամ հայտնվել է ամբողջական QWERTY ստեղնաշար։

Այն հասանելի է ամենուր, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել որևէ տեքստ, այն ունակ է նույնիսկ գուշակել ձեր մուտքագրած բառը: Apple Watch Series 7-ը նաև երբևէ ստեղծված ամենահուսալի ժամացույցն է: Առջևի ապակին 50 տոկոսով ավելի հաստ է, ինչը նրան դարձնում է անհավանական ամուր և դիմացկուն՝ ճաքերի նկատմամբ: Իբրև հեղափոխական նորարարություն, կարելի է համարել սենսորը, որի միջոցով հնարավոր է դարձել չափել արյան թթվածնի մակարդակը, սա, ըստ էության, կենսական նշանակություն ունեցող ֆունկցիա է՝ հատկապես համավարակի պայմաններում: Բացի այդ, սենսորի միջոցով կարող եք հետազոտել ձեր սրտի աշխատանքը, ավելի ճիշտ՝ էլեկտրասրտագրություն /ԷՍԳ/ կատարել ցանկացած պահի, ցանկացած վայրում: Ըստ ամենայնի՝ ժամացույցն օգնում է վերահսկել ոչ միայն ձեր առօրյան, այլ նաև հետևել ձեր առողջությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր