ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ձեր որոշումներն ու գործողությունները սահմանափակում են Արմեն Գևորգյանի իրավունքները»․ Հ․ Խուդոյան
16:00, 26.10.2021 | mamul.am
2219 | 0

«Մենք նկատել ենք, որ Ձեր վերաբերմունքը համարժեք փոխվում է դատավարության մասնակիցների նկատմամբ՝ կոնկրետ դեպքում՝ պարոն Գևորգյանի։ Տեսել ենք ձեր որոշումներն ու գործողությունները, որոնք ակնհայտորեն սահմանափակում են նրա իրավունքները»,- ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ դիմելով դատարանին։

Փաստաբանը նշեց, որ պաշտպանական կողմի բոլոր մասնակիցների նկատմամբ դատարանն ունի որոշակի վարքագիծ․ «Գործի վարույթի ընթացքում դուք բազմիցս իրականացնում եք մեկը մյուսին հակասող որոշումներ նույն հարցի վերաբերյալ»,- ասաց նա։

Ռ․ Քոչարյանի և Ա․ Գևորգյանի պաշտապանները ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացրեցին դատավորին՝ վերջին ամիսներին դատարանի կողմից իրականացվող գործողությունների հետ կապված։ Պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ ինքը ևս պատրաստվում է բացարկի միջնորդություն ներկայացնել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր