ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Գոնե նիստի գալուց առաջ ավագանու որոշ անդամներ լողանան, որ քյաբաբի ու կեղտոտ բոթասի հոտ չգա»․ Թ․ Վարդանյան
16:48, 26.10.2021 | mamul.am
5336 | 0

«Պարոն Գալջյան, ավագանու քանի՞ անդամ ունեք այս դահլիճում։ Այսինքն՝ այնքան իմպոտենտ եք, այնքան ամուլ քաղաքականապես, որպես ղեկավար, որպես կուսակցություն կամ դաշինք, որ չեք կարողանում մարդ բերել, ձեր ավագանու անդամներին ամսվա մեջ մի օր նստեցնել դահլիճում»,- այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ նշելով, որ երեք տարվա մեջ չի եղել մի դեպք, որ որևէ նիստի ներկա գտնվեն «Իմ քայլի» բոլոր 54 անդամները։

«Հիմա դուք ստեղ սուրճ խմելուց, ինչ-որ քյաբաբից եք խոսում․․․ Ես խնդրում եմ, գոնե նիստերի գալուց առաջ որոշ ավագանու անդամներ լողանան, որ քյաբաբի հոտ չգա վրաներից, որ կեղտոտ բոթասի հոտ չգա։ Եթե դուք անցնում եք չափը ու լկտի եք ձեզ դրսևորում, հագնվեք, լողացեք, եկեք նիստի։ Եթե էդ չեք կարողանում ապահովել, էլ ինչի՞ մասին եք խոսում»,- ասաց ավագանու անդամը։

Նշենք, որ Ավագանու այսօրվա նիստում քննարկվում էր նախագիծ, ըստ որի՝ ավագանու անդամին տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում, եթե նա այդ ամսվա ընթացքում բացակայել է Երևանի ավագանու հերթական նիստից, բացառությամբ` այն դեպքերի, երբ տվյալ ամսում Երևանի ավագանու հերթական նիստ տեղի չի ունեցել:

«Գոնե նիստի գալուց առաջ ավագանու որոշ անդամներ լողանան, որ քյաբաբի ու կեղտոտ բոթասի հոտ չգա»․ Թ․ Վարդանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր