ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Առաջարկություն ունեմ՝ 52 % թանկացած սոխ կերեք, ու լաց եղեք ձեր իշխանության վրա»․ Ա․ Վարդանյան
17:54, 26.10.2021 | mamul.am
3510 | 3

«Մոտ 480 000 մեր թոշակառուներից միայն 19 200 մարդու թոշակ է բարձրանալու, այն էլ 2100 դրամով։ Ակնհայտորեն, մեր թոշակառուները, սոցիալապես անապահով խավերը եկող տարի ավել վատ են ապրեու։ Աճելու է աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը։ Սա է մեր քաղաքացիներին սրանց խոստացած ապագան։ Սա է արդարություն, տնտեսական հեղափոխություն, հազար բան խոստացածների վերաբերմունքը՝ մարդկանց հանդեպ»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Միայն մի փաստ արձանագրեմ․ այս ընթացքում, Հայաստանում, ավելի քան 2 մլն ՔՈՎԻԴ-ի թեսթ է հանձնվել՝ 15 000 դրամով։ Հիմա պարզվում է՝ թեստի արժեքը առնվազն կրկնակի ցածր կարող էր լինել։ Ստացվում է՝ մեր քաղաքացիներից 1,5 մլրդ դրամ ուղղակի շորթվել է։ Վերջին ինը ամիսներին մոտ 100 հազար մարդ երկրից մեկնել ու չի վերադարձել, բայց իրենք շարունակում են պարգևավճարներ ստանալ, իրենց եկամուտները շարունակում են աճել։ Ու սրանք դեռ մտածում են, թե ապագա ունեն։ Կռապաշտները ապագա չեն ունենում։ Առաջարկություն ունեմ՝ 52 տոկոս թանկացած սոխ կերեք, ու լաց եղեք ձեր իշխանության վրա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր