ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Նախ կվերադարձնենք սկյութական ոսկին, ապա՝ Ղրիմը»․ Զելենսկի
19:02, 26.10.2021 | mamul.am
6405 | 0

Ամստերդամի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Ուկրաինային վերադարձնել բռնակցված Ղրիմի թանգարանների սկյութական ոսկու հավաքածուն, որն այժմ գտնվում է Նիդեռլանդներում։

Այսպիսով, դատարանը հաստատել է Նիդեռլանդների մայրաքաղաքի շրջանային վարչական դատարանի նախորդ՝ 2016 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը։ «Ղրիմ. Ոսկե կղզին Սև ծովում» ցուցահանդեսը անցկացվել է Ամստերդամի Ալարդ Փիրսոնի թանգարանում 2014 թվականի փետրվարի 7-ից օգոստոսի 31-ը և բաղկացած է եղել Ղրիմի չորս և Կիևի մեկ թանգարանների ցուցանմուշներից:

«Ղրիմ. Ոսկե կղզին Սև ծովում» ցուցահանդես
Սկյութական ոսկե իրեր

«Ամստերդամի վերաքննիչ դատարանը որոշել է, որ Ալարդ Փիրսոնի թանգարանը պետք է սկյութական ոսկին փոխանցի Ուկրաինային: Չնայած այս թանգարանային ցուցանմուշները Ղրիմի ծագում ունեն և այս առումով կարելի է համարել դրանք Ղրիմի մշակութային ժառանգության մաս, այնուամենայնիվ, դրանք նաև մաս են կազմում Ուկրաինայի մշակութային ժառանգության, որը՝ որպես անկախ պետություն, գոյություն ունի 1991 թվականից»,- ասված է դատարանի վճռում:

Սկյութական ոսկե իրեր
Սկյութական ոսկե իրեր

Ռուսաստանին թերակղզու բռնակցումից հետո վեճ է ծագել՝ ցուցանմուշները Ղրի՞մ վերադարձնել, թե՞ Ուկրաինա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է ոսկին վերադարձնելու որոշումը։ «Ուկրաինայի երկար սպասված հաղթանակը Ամստերդամի դատարանում. սկյութական ոսկին կվերադառնա Ուկրաինա: Մենք միշտ վերադարձնում ենք մերը։ Նախ՝ կվերադարձնենք սկյութական ոսկին, իսկ հետո՝ Ղրիմը»,- գրել է նա Twitter-ում։

Սկյութական ոսկե իրեր
Սկյութական ոսկե իրեր
Սկյութական ոսկե իրեր

Սկյութական ոսկե իրեր
Նույն ոգով է որոշումը մեկնաբանել նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ «Սա մեծ հաղթանակ է: Միջազգային իրավունքն արագ չէ, բայց դա անխուսափելի է: Բոլոր ռուսական կեղծիքները, մանիպուլյացիաները և դատարանին մոլորեցնելու փորձերը ձախողվել են: Ինչպես մենք վերադարձրել ենք «սկյութական ոսկին», այնպես էլ մենք կվերադարձնենք մեր ժողովրդին նաև մեր օկուպացված տարածքները»,- լրագրողներին ասել է Կուլեբան։
Սկյութական ոսկե իրեր

Ղրիմի թանգարանների իրավաբան Ռոբ Մայերը մամուլին ասել է, որ Ղրիմի թանգարանները կարող են դիմել Նիդեռլանդների Գերագույն դատարան։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, դա կարող է տեղի ունենալ երեք ամսվա ընթացքում, և այդ ընթացքում, ինչպես նաև Գերագույն դատարանում բողոքի հետագա քննարկման ժամանակ, սկյութական ոսկին դեռ չի փոխանցվի Ուկրաինա: Ղրիմի թանգարանների իրավաբան Ռոբ Մայերը մամուլին ասել է, որ Ղրիմի թանգարանները կարող են դիմել Նիդեռլանդների Գերագույն դատարան։

Սկյութական ոսկե իրեր
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, դա կարող է տեղի ունենալ երեք ամսվա ընթացքում, և այդ ընթացքում, ինչպես նաև Գերագույն դատարանում բողոքի հետագա քննարկման ժամանակ, սկյութական ոսկին դեռ չի փոխանցվի Ուկրաինա, այլ կմնա Ուկրաինայում։
Սկյութական ոսկե իրեր

Ռուսաստանի իշխանություններն այս որոշումն անվանել են քաղաքականացված։ «Այս որոշման՝ ուժի մեջ մտնելը նշանակում է Ղրիմի ժողովրդի՝ սեփական մշակութային ժառանգություն մուտք գործելու իրավունքի կոպիտ խախտում, որը երաշխավորված էր մի շարք միջազգային իրավական ակտերով»,- ասել է Ղրիմի մշտական ​​ներկայացուցչության աշխատակից Ալեքսանդր Մոլոխովը։
Սկյութական ոսկե իրեր

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր