ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
-4 °C, -4 °C ... +6 °C Վաղը`+8 °C
Ի՞նչ ունենք Հոկտեմբերի 27-ի գործով իշխանափոխությունից երեք տարի անց․ «Ժողովուրդ»
09:18, 27.10.2021
1794 | 0

«1999-ի հոկտեմբերի 27-ը էլի չորեքշաբթի էր՝ ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի օր, երբ գնդակահարվեցին 8 պետական այրեր՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի եւ վարչապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Մինչ օրս այդ առիթով հարուցված քրգործը հարցականներ ունի: Մոտ երկու տարի առաջ՝ 2019-ի դեկտեմբերին, ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել էր հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրի՝ Անահիտ Բախշյանի փաստաբանների բողոքը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված եւ կարճված մասով նոր քննություն սկսելու վերաբերյալ:

Գործի այդ մասը, հիշեցնենք, 2000-ին էր առանձնացվել, որպեսզի պարզվեր՝ արդյոք կային հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Սակայն 4 տարի անց Գլխավոր դատախազությունը կարճել էր այն՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։ Կարճված գործի վերաբացումից մոտ երկու տարի անց դրա վերաբերյալ հրապարակային նոր մանրամասներ հայտնի չեն։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործի շրջանակում բազմաթիվ մարդիկ են հարցաքննվել, փաստաթղթեր են ուսումնասիրվել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր