ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցն է
09:36, 27.10.2021 | mamul.am
4154 | 0

Այսօր հոկտեմբերի 27-ն է: 22 տարի առաջ այս օրը Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ ներխուժած ոճրագործների խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, սպանեցին օրենսդիր և գործադիր մարմինների 8 անդամի: Զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Հոկտեմբերի 28-ին ձեռնարկվեցին պատանդներին ազատագրելու գործողություններ, զինված ահաբեկիչները ձերբակալվեցին:
Ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին։ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման:
Անցել է 22 տարի, բայց մինչ օրս հանցագործությունը լիարժեք բացահայտված չէ, իսկ հասարակությունը կասկածներ ունի պատվիրատուների հարցում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր