ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Դա դավաճանություն էր սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ». Սրբուհի Գրիգորյան
14:18, 27.10.2021 | mamul.am
2967 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հոկտեմբերի 27-ն է։ Չբացահայտված կամ կոծկված սպանդի օրը։

Այդ օրը չսպանվեցին միայն Սպարապետն ու ...ԱԺ նախագահը, փոխխոսնակները, այլ սկիզբը դրվեց երկրի անհագ թալանի ու գահավիժման...

Դա դավաճանություն էր սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ։ Դա չի ներվելու, ու մի օր հրապարակվելու է ճշմարտությունը։

99-ին ես Սիսիանի տեղական ռադիոյում էի աշխատում։ Ամեն աշխատանքային օր հանրային ռադիոն մեզ պատուհանի կարգով եթեր էր տալիս։ Հինգշաբթին մեր գլխավոր հաղորդման օրն էր, մնացած օրերին՝ հայտարարություններ էին կարդում ուղիղ եթերով։ Քառօրյայի օրերը չէի սիրում։ Մեր աշխատանքային գրաֆիկը խառնում էր ԱԺ-ն, ու մենք եթեր էինք մտնում ընդմիջմանն ու դադարի ժամերին։ Հայփոստի ստուդիայից շուտ դուրս եկա։ Եթերը շուտ տվեցի։ ԱԺ նիստ էր։ Մի տեսակ անհանգիստ էի քայլում Սիսիանի փողոցներով։ Տուն հասա։ Մեր տանը ռադիոն միշտ միացրած էր։ Հանկարծ ինչ-որ անհասկանալի ձայներ լսվեցին։

«Էս ի՞նչ էր», իրար նայեցինք՝ մտքներումս նույն հարցը։ Հետո...Հաղորդեցին տեղի ունեցածը, թե՝ կան զոհեր։

ՄԻԱՅՆ ԹԵ ՎԱԶԳԵՆԸ ՉԼԻՆԻ... Ամբողջ ընտանիքով միաբերան ասացինք։ Բայց ոճրագործության նպատակը փաստորեն հենց Վազգենն էր։

Այո՛, հոկտեմբեր 27-ի հենց այդ վայրկյաններից հետո սկսվեց մեր երկրի գահավիժումը։

Հենց այդ վայրկյաններից հետո Ադրբեջանն ուրիշ ուղի բռնեց, մենք՝ անկման...

Չեմ տեսնում պատասխանատվություն, չկա այլ բացատրություն... Կադրեր կան, որ մնացել են մտապատկերումս։ Դրանցից մեկը Բանակի միջոցառման ժամանակ Վազգենի դեմքն ու աչքերի փայլն են։ Նման անկեղծ ուրախություն ես այլևս չտեսա։ Կեղծիքն ու սատանայական խորհրդավորությունը մեր պետության փեշից քարշ տալով իջեցրին ու հասցրին այստեղ...

Կորցրինք Արցախի մի մասը, թուրքը հասավ Սյունիք...

Միևնույն է պատասխան եք տալու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր