ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Վաղվա Արցախին ու Հայաստանին այսօր ուրանում ենք բոլորս՝ կապիտուլյանտ Նիկոլի գլխավորությամբ». Արտակ Զաքարյան
13:32, 27.10.2021 | mamul.am
1941 | 0

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանի գրառումը. «Հայաստանն ու Արցախն այսօր զոհ են դառնում իրենց հարուստների կոնֆորմիստական անտարբերությանը, աղքատների ստամոքսային տգիտությանը, բյուջեից աշխատավարձ ստացողների ծպտյալ հնազանդությանն ու սրտացավների տոտալ անկազմակերպվածությանը։

Իսկ իշխանությունը՝ Հայաստանի Հանրապետությունում (փաստացի՝ էշխանությունը) պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ թուրք-ադրբեջանական (նաև այլ օտար) շրջանակներին։ Վաղվա Արցախին ու Հայաստանին այսօր ուրանում ենք բոլորս՝ կապիտուլյանտ Նիկոլի գլխավորությամբ։ Օր առաջ քշել է պետք գլխավոր դավադիրին, և հետո միայն կարգի բերել Հայոց Տունը»։

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր