ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ինչո՞ւ նրանց սպանությունից հետո միջանցքն իրականություն չդարձավ». Հակոբ Բադալյան
16:24, 27.10.2021 | mamul.am
10247 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Կա տարածված տեսակետ, որ հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն սպանվեցին Մեղրու միջանցքին դեմ լինելու համար: Այդ դեպքում հարց է չէ առաջանում՝ ինչո՞ւ նրանց սպանությունից հետո միջանցքը չդարձավ իրականություն: Համենայն դեպս, որքան կարող եմ դատել ես, եթե որևէ սուբյեկտ որևէ խնդրի համար գնում է այդօրինակ ահաբեկչության, ուրեմն՝ հաշվարկում է նաև հաջորդ քայլեր, տվյալ դեպքում՝ միջանցքն իրականություն դարձնելը:

Մինչդեռ, հաջորդիվ եղել է քիվեսթյան տարբերակը, որտեղ քննարկվել է միջանցքի գաղափար, որը բայց դարձյալ չի դարձել իրականություն:

Հետևաբար, ես կարծում եմ, որ 27-ը միջանցքի հետ կապելը, մեղմ ասած, այդքան էլ չի արտացոլում իրականությունը: Իսկ այդ դեպքում, ի՞նչն է արտացոլում: Ես հակված եմ մտածել, որ ահաբեկչությունը չի ունեցել, այսպես ասած, կոնկրետ նպատակային պատճառ: Հայաստանի դեմ կատարվել է ահաբեկչություն՝ աշխարհաքաղաքական ռազմավարության համատեքստում»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր