ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.28, EUR 552.46, RUB 6.50, GBP 649.72
+4 °C, +4 °C ... +15 °C Վաղը`+17 °C
«Մնում է իշխող քաղաքական ուժի վարչապետի նման ասեմ՝ կարտոֆիլ չկա՝ խառը կանաչի կերեք»․ Էլինար Վարդանյան
12:15, 27.10.2021
1500 | 1

Աժ նիստին, ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Արտակ Մանուկյանի թեկնածության քննարկման ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն անդրադառնալով գնաճին՝ հարց ուղղեց Ա․ Մանուկյանին․ «Ի՞նչ գործողություններ կարելի է անել՝ ոչ թե զսպելու, այլ՝ մեղմելու գնաճի հետևանքները, որովհետև քաղաքացին գնում է հաց, միս, բանջարեղեն, վերջինը, ի դեպ, 64,7 տոկոսով թանակցել է․ ո՞րն է Ձեր գնահատականը և դրան ուղղված ի՞նչ քայլեր է անում կառավարությունը, եթե, իհարկե, անում է, քանի որ այդ գործողությունները քաղաքացին չի նկատում»։

Արտակ Մանուկյանը պատասխանեց, որ գոյություն ունեցող «շոկը» ամբողջ աշխարհում է։ «Իմ ընտրվելու դեպքում, ակնկալում եմ, որ ձեզ հետ միասին կքննարկենք, թե ինչպիսի ծրագրային մոտեցումներ կարելի է լինել՝ այս կարճաժամկետ շոկերը որոշակի առումով մեղմելու համար»։

Արձագանքելով՝ Է․ Վարդանյան ասաց, «Երբ խոսում եք 64,7 տոկոսի մասին և ասում եք կարտոֆիլն է թանկացել, մնում է՝ իշխող քաղաքական ուժի վարչապետի նման ասեմ՝ կարտոֆիլ չկա՝ խառը կանաչի կերեք։ Հասկանո՞ւմ եք՝ սա պատասխան չի։ Այսինքն՝ եթե կարտոֆիլը թանկացել է, խառը կանաչին չի թանկացել, խառը կանաչի՞ կերեք, ժողովուրդ ջան։ Երբ մենք խոսում են թանկացաման մասին, ակնհայտորեն թանկացել են հենց կենսական նաշանակության ապրանքները՝ միսը, հացաբուլկեղենը, կարտոֆիլը, կաթնամթերքը։ Ինչ վերբերում է միջազգային գներին՝ այդ գների հետ մեր գները շատ անհամարժեք են։ Միջազգային գների՝ նույնիսկ փոփոխման դեպքում, մեզ մոտ գների նվազում չի նկատվում»,- ասաց Վարդանյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր