Արագածոտնի մարզպետարանը հաստատում է մարզպետ Դավիթ Գևորգյանի՝ ազատման դիմում ներկայացնելու մասին տեղեկությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանը նշել է, որ մանրամասները կներկայացնի Դավիթ Գևորգյանը: «Կա նման բան, կարծում եմ, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մարզպետն այդ մասին հայտարարություն կհրապարակի»,-ասաց Տիգրան Եղիազարյանը: Դավիթ Գևորգյանը մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 16-ին: |