ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«ԱԺ ոչ մի խմբակցություն պաշտոնական դիրքորոշում չի ներկայացրել Պուտինի հայտարարության մասին». Արթուր Սաքունց
16:06, 27.10.2021 | mamul.am
6643 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առայժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններից միայն ՌԴ-ն է, հանձինս նախագահ Պուտինի, հայտնել, որ Արցախը, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է:

Ու ԱԺ ոչ մի խմբակցություն կամ կուսակցություն պաշտոնական դիրքորոշում չի ներկայացրել Պուտինի հայտարարության մասին:

Հիմա այս ինչ մի իրար միս եք ուտում, թե ով է ուրացողը կամ չուրացողը:

Քանի դեռ ՀՀ պետական շահը՝ ԱԺ-ում ներկայացված ուժերի համար վերջանում է Կրեմլի պատի տակ, առնվազն պաշտոնական հայտարարությունների մակարդակում, իզուր ջանքեր մի ծախսեք ու ներկայացումներ մի սարքեք, բոլորդ նույն կտավի մասն եք»:

Աղբյուրը` Արթուր Սաքունց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր