ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ռազմիկ Պետրոսյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ
15:48, 27.10.2021 | mamul.am
5028 | 0

Արագածոտնի մարզպետ է նշանակվելու «Ազատամարտիկների դաշինք» միության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:

Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է ինքը Պետրոսյանը:

«Առաջարկն այսօր եմ ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից»,- տեղեկացրել է նա:

Նշենք, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի փոխմարզպետն է: Նա այդ պաշտոնին նշանակվել է 2020 թվականի հոկտեմբերի 30-ին: Պետրոսյանն անկուսակցական է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր