ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ենթադրում եմ՝ ինչ թղթեր են ստորագրվել, որի հիման վրա այսօր հպարտանում եք, թե իբր Փայլասարի վրա մեր դիրքերն են»․ Գ․ Մանուկյան
17:12, 27.10.2021 | mamul.am
4786 | 2

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Փայլասարի բարձունքը թշնամուն հանձնելու հարցի շահարկումներին, ասաց․ «Այդ հատվածում սահմանապահ զորքերը ծառայություն սկսել են իրականացնել 2020 թվականի դեկտեմբերից և մինչ օրս շարունակում են մնալ նույն դիրքերում»։

Փայլասարի խնդրին անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որին արձագանքեց Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը․ «Դուք Աժ-ում համապատասխան հանձնաժողով եք ստեղծել։ Այդ հանձնաժողովն իր աշխատանքը կավարտի և Դուք այդ բոլոր հարցերի պատասխանները կստանաք»,- ասաց նա։

Պատասխանը չգոհացրեց պատգամավորին, ով հարց ուղղեց նախարարին՝ ասելով․ «Որևէ գերատեսչություն մինչև հիմա հստակ չի ասում՝ ինչի հիման վրա են զորքերը հետ քաշվել, ենթադրություն ունեմ, թե ինչ թղթեր են ստորագրվել և որի հիման վրա այսօր հպարտանում եք, թե իբր Փայլասարի վրա մեր դիրքերն են, երբ Կապանն ու Սյունիքը կրակահերթերի վտանգի տակ են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր