ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«98 թ-ից ձեր կուսակցությունը բանակցելիս ա եղել հայրենիքի 70 %-ը հանձնելու մասին․ հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, հա՞»․ Փաշինյան
18:00, 27.10.2021 | mamul.am
22169 | 0

«30 տարի բանակցել են, հիմա եկել, ասում են՝ Արցախի 75 տոկոսն օկուպացված ա»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մի անգամ հայտարարություն արե՞լ եք դրա մասին, բա ինչի՞ չեք ասել՝ «մեր կարծիքով դավադրություն է կազմակերպվում», մեզ էլ մեղադրում եք, թե՝ պատերազմն ինչի՞ չեք կանգնեցրել։ Գիտե՞ք որ պատերազմը կանգնեցնելու գինը էդ բոլոր տարածքները վերադարձնելու համաձայնություն տալն էր»,-ասաց վարչապետը՝ շարունակելով․ «Դուք, ուրեմն՝ 98 թվականից, ձեր կուսակցությունը, բանակցելիս ա եղել հայրենիքի 70 տոկոսը հանձնելու մասին․․․։ Հերիք եղավ, բոլ եղավ, հա՞, դավադրություն, հա՜ դավադրություն․․․»,- վրդովվեց Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր