ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերականգնման հարցը չի քննարկվում, այդպիսի ճանապարհ չի եղել». փոխվարչապետ
19:36, 27.10.2021 | mamul.am
4269 | 3

ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ Վարդենիս–Մարտակերտ ավտոճանապարհի վերականգնման հարցը չի քննարկվում։
«Մեր օրակարգում նման հարց չկա։ Այդպիսի ճանապարհ չի եղել, հետևաբար, վերականգնելու խնդիր էլ չկա։ Ընդհանրապես մենք քննարկում և կազմակերպում ենք եռակողմ աշխատանքային խմբի` հունվարի 11-ի հայտարարության բովանդակության շրջանակներում: Առհասարակ, նոր ճանապարհների բացման հարց չի քննարկվում»,- նշեց Գրիգորյանը:
Նա ընդգծեց, որ Հարավային երկաթգծի վերականգնման հարցը քննարկվում է, սակայն ճանապարհի մասին խոսք չկա։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խումբը քննարկում է միայն նախկինում գործող ճանապարհների բացումը։
Այժմ աշխատանքային խումբը քննարկում է նախկին ԽՍՀՄ հարավային սահմանի երկայնքով երկաթուղու բացումը, մասնավորապես՝ Երևանի, Նախիջևանի, Մեղրիի, այնուհետև՝ դեպի արևելք։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր