ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Փորձում էին մաքրազերծել Քոչարյանին՝ ասելով, որ Արցախը բանակցային սեղանից ինքը չի դուրս թողել». Մովսես Հարությունյան
20:18, 27.10.2021 | mamul.am
4183 | 3

Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր ԱԺ-ում Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները (Արամ Վարդևանյան, Ագնեսա Խամոյան) ամեն գնով փորձում էին մաքրազերծել Ռոբերտ Քոչարյանին՝ ասելով, որ Արցախը բանակցային սեղանից ինքը դուրս չի թողել՝ սլաքներն ու մեղադրանքներն ուղղելով Լևոն Տեր-Պետրոսյանի ուղղությամբ։
Լևոն Տեր-Պետրոսյանն այստեղ պարզ բացատրում է, թե իրականում ով և ինչպես է Արցախը դուրս թողել բանակցային սեղանից։
Տարօրինակ է նաև ՀԱԿ համակիրների լռությունը, ովքեր Լևոն Տեր-Պետրոսյան անունը լսելիս դանակներով մտնում են մարդկանց էջեր, բայց ԱԺ-ից իրենց առաջնորդի հասցեին հնչող ուղիղ ու սուտ մեղադրանքների ժամանակ դեռևս լուռ են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր