ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Վիճակն, իսկապես, օրհասական է». Վահագն Ավագյան
22:30, 27.10.2021 | mamul.am
3947 | 2

ԱԺԲ անդամ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը ապրում է ԽՍՀՄ փլուզումից հետո իր ամենադրամատիկ օրերը։
Հարց է դրված Հայաստանը կտրել Իրանից, հանձնել Արցախը Ադրբեջանին դե յուրե, Սյունիքը դարձնել թուրքական աշխարհի միջանցք, կլանել Հայաստանը և փակել հայ ժողովրդի անկախ պետականության հույսը...գուցե առհավետ։
Այս ծանրագույն պատմական իրավիճակում թեկուզ ձևական անկախ պետություն ունենալու հանգամանքը թվում է թե մեկնարկային հսկայական առավելություն պետք է տար, հայության պայքարի ընդունակ վերջին ուժերը միավորելու և դիմադրելու անխուսափելի հայկական կոտորածներին և արտագաղթներին։
Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ իրավիճակը շատ ավելի ծանր է իրականության մեջ։
Հայաստանի պատմության ավարտի ճարտարապետները՝ Ռուսաստանը և Թուրքիան ամբողջությամբ գրավել են հանրային հասարակական բոլոր տեսակի ռեսուրսները, իրենց խամաճիկ իշխանությունների միջոցով պատրաստվում են ստորագրել համապատասխան թղթերը, իսկ հանրությանը կերակրում են հասարակ կեղծիքով՝ փոփոխելով հասկացությունները (Արցախի հանձնում - սահմանազատում, սահմանանշում, Զանգեզուրի միջանցք - կոմունիկացիաների ապաշրջափակում) և նենգափոխելով հայությանը սպասվող աղետի էությունը։
Դիմադրական միակ շարժումը զրկված է որևէ տեսակի ընդիմադիր խոսք հնչեցնելու իրավունքից և ժողովրդին սպասվողի մասին իրական պատկերը փոխանցելու հնարավորությունից։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը, ընկած Երևանի և մարզերի փողոցներով, փորձում է գոնե այդպես նվազագույն տեղեկատվություն հասցնել հանրությանը սպասվողի մասին և փորձում դիմադրություն կազմակերպել հոկտեմբերի 30-ին։
Իրենց ընդիմադիր հռչակած մյուս քաղաքական ուժերը, որոնք ինչ-որ «հրաշքով» այս օրերին օգտվում են ԶԼՄ-ների հնարավորություններից, որևէ կերպ չեն անդրադառնում ԱԺԲի կազմակերպած դիմադրական շարժմանը, ըստ էության, մաս դառնալով հայ ժողովրդի դեմ այս հրեշավոր դավադրությանը։
Բացառությամբ Շանթ Հարությունյանի, ով թեպետ ինչպես միշտ իրար հակասող մտքերով հերթական կիսահամակարգային ելույթով հանդես եկավ, բայց չխորշեց հիշատակել, որ կա գետնի վրա ուժ ով դիմադրում է և իրենց հավատացողները պետք է միանան, այլ ելույթ որտեղ հոկտեմբերի 30-ի հավաքը կհիշատակվեր չհանդիպեցի։
Սիրելի ֆեյսբուքյան ընկերներ։
Վիճակն, իսկապես, օրհասական է։ Այսօրվա կառավարություն-ԱԺ հարցպատասխանը իմ մոտ վերացրեց բոլոր տեսակի կասկածները՝ գնալու են և ստորագրեն։
Մենք իդեալական մարդիկ չենք, առավել ևս՝ քաղաքական գործիչներ (մանավանդ ես), բայց մեր մտահոգությունների առարկան վերաբերում է ամբողջ ազգին և շատ ծանր բեռ է միայնակ տանելու համար։ Ես այլևս չեմ կարող նայել ձեր անհոգ ֆեյսբուքյան գրառումներին։
Եթե այսպես շարունակվի աղետը լինելու է և ես հիշելու եմ ձեր անտարբերությունը։ Այդ անտարբերությունը ձեր մեջ առաջացնելու համար մեր թշնամիները տարիներով հսկայական ռեսուրսներ են ծախսել, ձեր նկատմամբ ամեն տեսակ հալածանք են իրականացրել, ձեր վրա ազդել են բոլոր հնարավոր և անհնար միջոցներով, որպեսզի առանց դիմադրության վերցնեն այն ինչ ձեզ են ժամանակավոր փոխանցել ձեր պապերը, որպեսզի դուք էլ դա տանեք և փոխանցեք ձեր սերունդներին։
Հարց տվեք ձեզ. ո՞վ եք դուք։ Ի՞նչ իրավունք ունեք ձեզ ժամանակավոր հանձնված բանը դրա տիրոջ կամքին հակառակ հավերժ հանձնելու այլ մեկի։
Ես խնդրում և պահանջում եմ օգնել Ազգային-Ժողովրդավարական Բևեռին։ Սա միայն այս փոքրաթիվ նվիրյալների խաչը չէ, սա ամբողջ ժողովրդի խաչն է ու դուք պարտավոր եք ձեր չափը տանել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2647 | 0
դեպի վեր