ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.65, EUR 431.46, RUB 5.73, GBP 490.25
-9 °C, -9 °C ... +4 °C Վաղը`+3 °C
Նախկին սպասավորները դատական հայց են ներկայացրել Ցուկերբերգի ու նրա կնոջ դեմ
23:06, 27.10.2021 | mamul.am
8942 | 0

Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի և կնոջ՝ Պրիսցիլա Չանի տանը նախկինում տնային տնտեսությամբ զբաղվող 2 անձ հայց են ներկայացրել նրանց դեմ՝ զույգի առանձնատան անվտանգության նախկին ղեկավար Լիամ Բութին մեղադրելով խտրականության համար:
Ըստ հայցվորների՝ Բութը վիրավորական արտահայտություններ է արել իրենց սեռական կողմնորոշման և մաշկի գույնի վերաբերյալ, ինչպես նաև ռասիստական ​​մեկնաբանություններ՝ Մեգան Մարքլի և արքայազն Հարիի մասին։ Նաև հայտնել են Բութի կողմից սեռական ոտնձգությունների մասին:
Չնայած այն հանգամանքին, որ Բութն այլևս չի աշխատում իրենց տանը, Ցուկերբերգն ու Չանը հերքել են մեղադրանքները՝ ասելով, որ իրենց բոլոր աշխատակիցները ենթարկվում են խիստ ստուգումների։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր